Xohanoc.am-ը ներկայացնում է խաշի պատրաստման եղանակը ՝ իր բոլոր գաղտնիներով։

 

 

Հետևեք մեզ և կկարողանանք խոհանոցում լինել լավագույնը։ Գաղտնիք, որի շնորհիվ կկարողանաք խիտ, համեղ և առանց հոտ խաշ պատրաստել։

Բաղադրամասեր

 

 

3 կգ տավարի տոտիկին՝

1 կգ զինգ

Պատրաստման եղանակը

 

եթե ոտքերը մաքրած են, լավ լվացեք, կտրատեք մեծ կտորներով և 1 օր թողեք ջրի մեջ՝ ջուրը փոխելով 2 - 3 ժամը մեկ:

Հետո նորից լվացեք, դրեք էմալե ամանի մեջ և այնքան ջուր լցրեք, որ 15 - 20 սմ ծածկի ոտքերը և դրեք մարմանդ կրակի վրա:

Ինչ վերաբերում է զինգին, պետք է առանձին եփել։ Նախ լավ մաքրեք, լվացեք և եփեք այնքան, որ տհաճ հոտը ամբողջությամբ վերանա։ Այնուհետև զինգի արգանակը թափեք, լավ լվացեք սառը ջրով, հետո տաք ջրով և ավելացրեք ոտքերի հետ։ 

 

 

Շարունակեք եփել ավելի ցածր կրակի վրա առանց աղի՝ հեռացնելով քափը, մինչև միսը առանձնանա ոսկորներից։ Բարի ախորժակ։ Բաժանորդագրվեք մեր յութուբյան ալիքին և բաց մի թողեք մեր օգտակար և համեղ բաղադրատոմսերը։ Հղումը ՝ https://www.youtube.com/c/XohanocAm

loading...