B 2-ը ընդգրկված է մարմնում կատարվող մի շարք կարևոր գործընթացների հիմքում, ինչը նշանակում է, որ մի շարք  ռեակցիաներ տեղի են ունենում վերջինիս մասնակցությամբ:

 

 

Ռիբոֆլավինը (B2) մեծ դեր է խաղում իմունային համակարգի ամրացման գործում։

 

Մեծ նշանակություն ունի մարդու վերարտադրողական ֆունկցիայի և վահանաձև գեղձի աշխատանքի կարգավորման հարցում, գլխուղեղի բնականոն գործունեության համար, մասնակցում է նյարդային համակարգի աշխատանքին։ Կարևոր է տեսողության պահպանման և աչքի  մի շարք հիվանդությունների կանխարգելման հարցում։

Վիտամին B2-ի պակասն արտահայտվում է առաջին հերթին շրթունքների և բերանի անկյունների  ճաքով, թեփոտվածությամբ, B 2-ի անբավարարությունը կարող է արտահայտվել թուլությամբ, գլխացավով, գլխապտույտով, ախորժակի անկմամբ, մաշկային հիվանդություններով, մազերի դյուրաբեկությամբ, տեսողության անկմամբ և այլն։

Իսկ ո՞ր մթերքներն են պարունակում B2 վիտամին, որը շատ անհրաժեշտ է հատկապես կանանց։ 

 

 

Սունկ

Համարվում է, որ B2 վիտամինը կարող է նորմալ յուրացվել մարդու օրգանիզմի կողմից, եթե այն իր մեջ հայտնվի կենդանական ծագման մթերքի միջոցով: Գիտնականներն անցկացրին մի շարք հետազոտություններ, որոնք ապացուցեցին, որ շամպինիոնների մեջ պարունակվող B2 վիտամինը նույնպես օգտակար է օրգանիզմի համար, ինչպես և այն, որն առկա է տավարի լյարդի կամ ձկան մեջ: Այս բացահայտումը հատկապես ուրախացրեց բուսակերներին, քանի որ կենդանական սնունդ նրանք չեն օգտագործում, իսկ նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ B2 վիտամին միայն դրա մեջ է պարունակվում:

Կաթնամթերքն ու մսամթերքը. կենդանական ծագման մթերքը համարվում է վիտամին B2-ի հիմնական աղբյուրը, ուտսի հարկավոր է հաճախ օգտագործել կաթ, յոգուրտ, միս և այլն:

Վարսակը. 100 գրամ վարսակի փաթիլներում պարունակվում է վիտամին B2-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի մոտ 10 տոկոսը:

Ամբողջահատիկ հացը. այս հացի ընդամենը երկու շերտն օրգանիզմին կտա մոտ 0.2 միլիգրամ ռիբոֆլավին:

Հացի խմորիչը. 100 գրամ խմորիչում պարունակվում է 2 միլիգրամ վիտամին B2, ուստի այս վիտամինը ստանալու համար կարելի է սկսել ինքնուրույն թխել հացը:

Կանաչ բանջարեղենը. այս կարևոր տարրով հարուստ են նաև կանաչ բանջարեղենը, ուստի հարկավոր է սննդակարգում ներառել կաղամբ, բրոկոլի, ծնեբեկ և նմանատիպ այլ մթերք:

Ավոկադոն. օգտակար ճարպաթթուներով հարուստ այս միրգը պարունակում է նաև մեծ քանակությամբ ռիբոֆլավին: Դրա 100 գրամում պարունակվում է մոտ 0,1 մգ վիտամին B2:

Յուղոտ ձուկը. յուղոտ ձկնատեսակները օմեգա-3 ճարպաթթուների հարուստ աղբյուր են, սակայն դրանք հարուստ են նաև այս կարևոր վիտամինով: 100 գրամ ձուկը պարունակում է մոտ 0,2 մգ վիտամին B2:

loading...