Ռևմատոլոգիական հիվանդությունների դասակարգման մեջ համակարգային կարմիր գայլախտը պատկանում է շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդությունների շարքին:

 

 

Գայլախտի հիմնական ախտանիշներն են՝

 

հոդացավ, կարկամվածություն կամ այտուցվածություն, ընդ որում, ինչպես ռևմատոիդ արթրիտի ժամանակ, ախտահարվում են առավելապես դաստակների մանր, ճաճանչ-դաստակային, սրունք-թաթային հոդերը, իսկ հոդային դեֆորմացիները 20% հիվանդների համար լինում են անդառնալի (զարգանում է գայլախով մարդկանց գրեթե կեսի մոտ)
մաշկային ցանավորում, որը կարող է ի հայտ գալ կամ վատանալ արևի ազդեցությամբ (լուսազգայունություն) և հաճախ ուղեկցվել քթի և այտերի վրա թիթեռնիկի նմանվող էրիթեմատոզ ցանով
ջերմության բարձրացում (հաճախ՝ մինչև բնորոշ ախտանիշների զարգացումը, ուստի որակվում է որպես «անհիմն»)
ընդհանուր թուլություն և հոգնածություն:
Գայլախտի այլ բավականին տարածված ախտանիշներից են՝

 

ախորժակի բացակայություն և քաշի կորուստ
մազաթափություն
մկանային ցավեր
ընդհանուր ինքնազգացողության վատացում
խոցեր բերանի խոռոչում (էնանթեմա)
թոքերը պատող թաղանթի բորբոքում (պլևրիտ) կամ սիրտը պատող թաղանթի բորբոքում (պերիկարդիտ), որոնք առաջացնում են շնչարգելություն և կրծքավանդակում տեղակայված ցավեր
սրտային խնդիրներ (լուպուս-միոկարդիտ և լուպուս-էնդոկարդիտ)
երիկամային խնդիրներ (գայլախտային գլոմերուլոնեֆրիտ՝ լուպուս-նեֆրիտ)
Ռեյնոյի ֆենոմեն, երբ ցրտին ձեռքի և ոտքի մատները կապտում կամ գունատվում են
հոգենևրոլոգիական խնդիրներ՝ դեպրեսիա, ցնցումներ, գլխացավեր, շշմածություն, հիշողության կորուստ, չոր աչքեր, տեսողության խնդիրներ և այլն (ամերիկյան քոլեջի ռևմատոլոգները նկարագրում են նյարդահոգեկան 19 համախտանիշներ)
ավշային գեղձերի այտուցվածություն
ջլերի հետ կապված խնդիրներ, որն առաջացնում է մատերի ոչ նորմալ ձգված դիրքեր
անեմիա:

loading...