Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում խոսել է «Օմիկրոն» շտամի  մասին և հանդես եկել մի շարք խորհուրդներով։

 

 

Բժիշկը նշել է մի քանի օգտակար խորհուրդ, որը կարող եք կիրառել, եթե վարակվել եք այդ վիրուսով։ Այն միայն օգուտ կտա ձեզ։

Բժշկի խոսքով՝ մարմնի ջերմաստիճանի 38 աստիճան և ավելի  դեպքում պետք է ընդունել պարացետամոլ, որի առավելագույն չափաբաժինը օրական երեք գրամ է։

 

 

Գրիպի, մրսածության դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս ողողել քիթը աղի լուծույթներով, որոնք վաճառվում են գրեթե բոլոր դեղատներում։

 

Բժիշկը նկատել է նաեւ, որ ընդհանուր թուլությունն ու կոկորդի ցավը երբեք չի կարելի բուժել հակաբիոտիկներով, քանի որ դրանք ոչ միայն չեն ազդում վիրուսների վրա, այլ նաև ձևավորում են կայունություն անտիբիոտիկների նկատմամբ։

 

 

Մյասնիկովը  զգուշացրել է նաև սահմանափակել ստերոիդ հորմոնների և արյունը նոսրացնող դեղամիջոցների ընդունումը, որոնք նշանակվում են հատուկ ցուցումների համար։
 

loading...