Բաղադրամասեր
ձու - 2 հատ
գոլ ջուր - 2 թեյի բաժակ
աղ
շաքարավազ
ալյուր
կարագ
ձեթ
Պատրաստման եղանակը
2 ձուն,2 բաժակ գոլ ջուրը,աղը և մաղած ալյուրը խառնում ենք իրար և ստանում ենք պինդ խմոր։ Թողնում ենք մեկ ժամ հանգստանա,որից հետո բաժանում ենք գնդերի։ Էլի 15րոպե թողնում ենք հանգստանա և շերտերը 2 անգամ բացում ենք,ապա քսում ենք կարագ։ Վերջին գործողությունը կրկնում ենք 2 անգամ և թողնում ենք հանգստանա։
Երրորդ անգամ կարագ չենք քսում,պարզապես բացում և փակում ենք։
Եփում ենք գազօջախին՝ ձեթով։ Վերջում վրան շաղ ենք տալիս շաքարավազ։
Բարի ախորժակ։