Բաղադրամասեր

Խմորի համար ՝

1 բաժակ աքարավազ,

1թեյի գդալ սոդա,

200 գրամ կակաո,

Ձու- 5 հատ,

ձիթայուղ,

ալյուր,

2 ճաշի գդալ մեղր,

Միջուկի համար ՝

 

2 ճաշի գդալ խտացրած կաթ,

2 ճաշի գդալ մեղր,

1 սուրճի բաժակ կոնյակ,

Կրեմի համար ՝

1 տուփ խտացրած կաթ

150 գրամ կարագ,

Վրան քսելու համար ՝

100 գրամ շոկոլադ,

5 ճաշի գդալ կաթ,

30 գրամ կարագ ,

 

Պատրաստման եղանակը

 

Ձուն ու շաքարավազը խառնել , ավելացնել սոդա, բուսայուղը,կակաո։

-Խառնելով դարձնել միատարր զանգված և դնել ջրային բաղնիքի վրա:

Երբ զանգվածը լավ փրփրի ու շատանա,վերցնել գոլորշու վրայից և քիչ-քիչ ավելացնել ալյուր այնքան որ դառնա ձեռքերին չկպչող, գրտնակվող խմոր։

Խմորը բաժանել 3 մասի և գրտնակել յուղաթղթի վրա։

Թխել նախօրոք տաքացրած ջեռոցում-250% ՝ 5 րոպե։

Պատրաստել կրեմ։ Կարագը հարիչով հարել, քիչ-քիչ ավելացնել խտացրախ կաթը

Մի շերտը փշրել, խառնել խտացրած կաթը,մեղրը (նախօրոք հալեցնել),կոնյակը:

Մի շերտին քսել կրեմը , վրան լցնել միջուկը,որպես երկրորդ շերտ , երրորդ շերտի վրա էլ քսել կրեմը, դնել միջուկի վրա, երեսին նույնպես կրեմ քսել։

Շոկոլադը ջրային բաղնիքի վրա հալեցնել, ավելացնել կարագը, կաթը,խառնել մինչև միատարր դառնա։