Ուշադրություն.
Պլանային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում փետրվարի 8/9-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 8-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 9-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ս
ևքարեցի Սաքոյի, Հ. Էմինի, Մանուշյան, Այգեկցի, Ռիգայի, Հ. Սահյան, Բակունցի, Կալենցի, Արաբկիր 38, Ն. Դումանի, Բարբյուսի, Սեպուհի, Քեռու, Արծրունի, Հակոբյան, Կասյան, Սևաստոպոլյան, Կոնդի, Հնդկաստան, Ձորափ, Խաչատրյան փողոցների՝ իրենց նրբանցքներով, Փափազյան 2-րդ, Բաղրամյան 4-րդ, Կիևյան 1-ին նրբանցքների, Իսրայելյան 43, Բաղրամյան 2-րդ անցուղու 4, Սարյան 22, 24, 24/1, 26, Գյուլբենկյան 42-ից բարձր համարների, «Նաիրի», «Արամյանց», Ձորափ 40 հասցեի բժշկական կենտրոնների, Պարոնյան 9-21/3 կենտ և 10-40 զույգ համարների, Վաղարշյան 11-ից բարձր, Փափազյան 21-ից բարձր համարների ջրամատակարարումը:
Իսկ Գրիբոյեդովի, Բաղրամյան և Կիևյան փողոցներում կնկատվի ջրի ցածր ճնշում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: