Ռուս բժիշկ Վլադիմիր Բոլիբոկը, ով ալերգոլոգ-իմունաբան է RA.RU-ի հետ զրույցում խոսել կորոնավիրուսի և Օմիկրոնի նոր ախտանշանի մասին, որը շատ տհաճ է բոլորի համար։

 
 
Բոլիբոկը նշել է, որը խոսքը գնում է հիպերեսթեզիայի մասին։

Իսկ ի՞նչ է հիպերեսթեզիան։

 

 

Զգայությունը արտաքին և ներքին միջավայրերի վիճակի և հատկությունների մտավոր արտացոլանքն է, որն առաջանում է օրգանիզմի համապատասխան զգայարանների վրա գրգիռների անմիջական ազդեցության հետևանքով։

«Ընդ որում, եթե մարդուն ձեռք տաս, ոչինչ չի ցավի, բայց եթե սեղմես ձեռքերով, ապա մաշկը, մկանները, ոսկորները, ամեն ինչ ցավում է՝ ընդհուպ ճչալու աստիճանի»,- ասել է Բոլիբոկը։

 

 

Իմունաբան, «ԿԷԳ» պայմանագրային-հետազոտական ընկերության գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովն, իր հերթին, նշել է, որ հիպերեսթեզիա մարդու մոտ կարող է առաջանալ վերջույթների նյարդերի ախտահարման պատճառով։ Պացիենտը մարմնի տարբեր մասերի թմրածություն, ծակոցներ, ցավ, սառնություն եւ էլի ինչ-որ բաներ կարող է զգալ։

loading...