Ռուս բժիշկ Իգոր Մացոկինը «Գազետա»-ին տված իր հարցազրույցում խոսել է «Օմիկրոն»-ի մասին։

 

 

Իգոր Մացոկինը նյարդաբան է և հանդես է եկել մի շարք խորհուրդներով։

 Այդ խորհուրդներից մեկը այն է, որ եթե վարակվել ենք «Օմիկրոն»-ով, ուրեմն պետք է հրաժարվենք սուրճից։ Բանն այն է, որ կոֆեինը սպառում է ադենոզին տրիֆոսֆատը (ԱՏՖ), որը կարեւոր դեր ունի նյութափոխանակության եւ էներգիայի գործում:

 

 

Դրա առկայությունն օրգանիզմում տարած COVID-19-ից հետո արդեն նվազագույն է։ 

Կոֆեինը նաեւ ջրազրկման եւ, հետեւաբար, արյան մակարդման ավելացման, ինչպես նաեւ արյան մեջ մի շարք կարեւոր միկրոէլեմենտների մակարդակի նվազման է հանգեցնում։

 

 

Այս ամենը բացասաբար է անդրադառնում սրտի եւ սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։ Ուստի մասնագետը խորհուրդ է տալիս սուրճը փոխարինել ոչ թունդ սպիտակ կամ կանաչ թեյով։

loading...