Բանանը ոչ միյան համեղ, նաև շատ օգտակար միրգ է։ Սակայն, չպետք է բանան ուտեն, կամ չափի մեջ պետք է ուտեն հետևյալ մարդիկ։

 

 

Բանանը պարունակում է • A, B12, B3, B5, B6, C, E, K վիտամիններ,
• միկրոէլեմենտներ և հանքանյութեր՝ մագնեզիում, մանգան, կալիում, տրիպտոֆան, նատրիում, սելեն, պղինձ, ցինկ, երկաթ, ֆոսֆոր,
• թթուներ,
• բնական շաքար։

 

Օրական մեկ հատ բանան ուտելով ՝ ձեր օրգանիզմի հետ կկատարվի հետևյալը։

Բանանը պարունակում է ամինաթթուներ, որոնք օգնում են հանգիստ և երջանիկ զգալ, այն սթրեսից պաշտպանող հատկություն ունի:

Առավոտյան մեկ բանանը կարող է կանխել փորկապությունը, քանի որ հարուստ է մանրաթելով:

 

Օգտակար է նաև կանանց դեպքում, քանի որ նվազեցնում է նախադաշտանային ցավային համախտանիշը։

Հրաշալի միջոց է անքնության և սթրեսի դեմ։

Կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը։

 

 

Օգնում է մեղմել հոգնածությունը, բարձրացնում է աշխատունակությունը, ուշադրությունն ու ուղեղի ակտիվությունը։

Բանանը կարող է նպաստել ինչպես նիհարելուն, այնպես էլ գիրանալուն՝ կախված ուտելու քանակից և ուղեկցող մթերքներից։

Օրգանիզմին պաշտպանում է վաղաժամ ծերացումից։

Բանանում պարունակվող վիտամինները լավացնում են մազերի կառուցվածքը։

 

Բանանը մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, նպաստում է հեմոգլոբինի բարձրացմանը և շատ օգտակար է սակավարյունություն ունեցող հիվանդների համար:

 

 

 Բանանի օգտագործման հակացուցումներն այնքան էլ շատ չեն։ Այն կարող է վնասել մարդկանց, ովքեր արյան բարձր մակարդելիության հետ կապված խնդիրներ ունեն։ Շատերը բանանն արգելված մթերք են համարում բոլոր նրանց համար, ովքեր տառապում են շաքարային դիաբետով։

Հիշեք, որ բանանի օգտակարությունն ու վնասակարությունը մեծապես կախված են նրանից, թե որքան եք օգտագործում։ Ցերեկային ժամերին մեկ բանան օգտագործելը կարող է միայն դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։ Քանի որ բանանը բավական մեծ կալորիականություն ունի, այն օգտագործելիս զգուշավորություն պետք է ցուցաբերեն բոլոր նրանք, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ։