Վիտամին D-ն ձեր օրգանիզմին օգնում է կալցիումի ներծծման գործում, որի շնորհիվ ձեր ոսկրերն ու մկանները մնում են ամուր և առողջ։

 

 

Վիտամին D-ի անբավարարություն կամ D հիպովիտամինոզ, հաճախ առաջանում է արևի ճառագայթների (մասնավորապես՝ ուլտրամանուշակագույն B ճառագայթների) անբավարար ազդեցության հետևանքով։ D

 վիտամինի հիպովիտամիոզ կարող է առաջանալ նաև սննդի մեջ վիտամին D-ի քիչ քանակի, ներծծման խանգարումների, ինչպես նաև նրա ակտիվ մետաբոլիտների փոխակերպման խանգարման դեպքում։

 

 

Վիտամին D-ն կարևոր է ոսկորների, մկանների և ատամների համար: Թույլ ոսկորները, ատամներն ու մկանները կարող են նշան լինել, որ օրգանիզմում բավարար չէ վիտամին D-ն:

 

Մարդիկ, ովքեր պայքարում են քրոնիկ  ցավերի դեմ, հաճախ վիտամին D-ի պակաս են ունենում:

Վիտամին D-ն կարևոր է նաև սրտի համար: Երբ բավականաչափ վիտամին D չեք ստանում, արյան ճնշումը բարձրանում է:

 

 

Վիտամին D-ի ցածր մակարդակ ունեցող մարդիկ օրվա ընթացքում էներգիայի պակաս և հաճախակի հոգնածություն են զգում և անըդհատ ցանկանում են քնել:

Հետազոտություները ցույց են տվել, որ այս վիտամինի ցածր մակարդակ ունեցող մարզիկները՝ մյուս մարզիկների համեմատ, հաճախ էներգիայի պակաս են զգում:

 

 

Վիտամին D-ն ճարպերն այրող վիտամին է: Ավելորդ քաշ ունեցող կամ ճարպակալությամբ տառապող մարդկանց մոտ հիմնականում վիտամին D-ի պակաս է նկատվում:

Եթե գլուխը չափազանց հաճախ է քրտնում, ապա դա վիտամին D-ի պակասի վաղ նախանշան է:

 

loading...