Վերջապես կարողացա այնպես պատրաստել խորովածը, որ թե ուտողները, թե պատրաստողը հաճույք ստանան։

 

 

Իդեալական են այսպես ստացվում։ Այս գաղտնիքը ինձ ասել է խորովածանոցում աշխատող ընկերս ՝ Արսենը։ Ահա խոզի միսը բաստուրմա դնելու լավագույն եղանակը։

Խոզի միսը նախ համեմեք աղով և կարմիր պղպեղով ու լավ խառնեք։

Պատրաստեք սուսը․

1 ճաշի գդալ ձեթ,
1 թեյի գդալ ալկոհոլ (օղի, կոնյակ, վիսկի և այլն),
3 ճաշի գդալ հանքային ջուր,
1 թեյի գդալ մայոնեզ,
1 թեյի գդալ սև պղպեղ,
1 պղունց աղ,
1 պտղունց կարմիր պղպեղ,
1 թեյի գդալ քացախ կամ կիտրոնի հյութ։

 

 

Վրձինի օգնությամբ սուսը լավ խառնեք և հերթով քսեք մսի կտորների վրա։ Վերջում լավ խառնեք։ Սոուսի այս չափաբաժինը կհերիքի մոտ 1,5 կգ մսին։ Թողեք սառնարանում մոտ 5-6 ժամ։

 

 

Վերջում բլենդերի օգնությամբ 1 հատ սոխի հյութը առանձնացրեք և լցրեք մսի կտորների վրա, ինչպես նաև վրան մի փոքր սոխ կտրատեք։ Սոխից հետ 1 ժամ անց կարող եք պատրաստել և վայելել։

 

 

Այսպես թե խորովածն է համեղ ստացվում, թե ջեռոցում։