Մթերքներ, որոնք նպաստում են երիկամներում քարերի առաջացմանը։ Մի շարք մասնագետներ հայտնել են կարծիքներ և առաջին տեղում սուրճն է։ Այն ակտիվացնում է երիկամների աշխատանքը` բարձրացնելով նրանց ծանրաբեռնվածությունը:
Երկրորդ տեղում է կարմիր միսը: Բժիշկները խորհուրդ են տալիս այն փոխարինել թռչնամսով:
Հաջորդը, վնասակարության տեսանկյունից, աղն է: Աղի ավելցուկի ժամանակ տեղի է ունենում օրգանիզմում հեղուկի կուտակում, երիկամներում առաջանում է նստվածք, որը հետո փոխակերպվում է քարի:
Չորրորդ տեղում թեյի ցանկացած տեսակն է, իսկ հինգերորդում`՝ գազավորված ըմպելիքները:
Դրանք մեզի մեջ շատացնում են կալցիումի մակարդակը և, անգամ, սպառնում երիկամային անբավարարությամբ:
Իսկ ահա, կարկադեն (գիբիսկուսի չոր ծաղիկները), համաձայն մեկ այլ հետազոտության, ցուցված է կանանց դաշտանի ժամանակ:
Հիմքեր կան մտածելու, որ այդ ըմպելիքը նվազեցնում է ցավը և թույլ տալիս հրաժարվել ցավազրկող դեղերից: Խորհուրդ է տրվում օգտագործել օրը` նվազագույնը մեկ գավաթ կարկադե: Ցավազրկող ազդեցությունից զատ, այն լավացնում է տրամադրությունը և դրական է ազդում փոքր կոնքի օրգանների աշխատանքի վրա: