Որո՞նք են վահանաձև գեղձի ախտահարման հիմնական ախտանշանները:

 

Թերֆունկցիայի ժամանակ հաճախակի դիտվում է թուլություն, քնկոտություն, այտուցվածություն, փորկապություն, բնորոշ է նաև մազաթափություն, իսկ կանանց և աղջիկների մոտ` դաշտանային ցիկլի խանգարումներ:

 

 

Վահանաձև գեղձի հորմոնների գերարտադրությունը կարող է առաջացնել գրգռվածություն և անհանգստություն, քաշի նվազում, հաճախասրտություն, դյուրհոգնելիություն: Բնորոշ է նաև քնի խանգարում:

loading...