Բաղադրամասեր
Հավի բուդ - 800-1000 գ,
սոխ - 2-3 հատ,
թեյ - 4 պարկ,
ջուր - 500 մլ․
աղ - 1 թեյի գդալ,
սև պղպեղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Նախ պատրաստեք թեյը ՝ թեյի պակետները դնելով ջրով լի կաթսայի մեջ ու այն եփեք։
Հետո համեմեք հավի բուդը։ Վրան լցրեք աղ և պղպեղ։ Տապակեք այն մինչ կիսահում վիճակ։
Այնուհետև առանձին տապակեք սոխը։
Հետո վերցրեք կաթսա, վրան լցրեք հավի բուդը, սոխառածը և շրջանաձև կտրատած կիտրոնը։
Կիտրոնի կեղևը պետք է հեռացրած լինեք։
Վերջում ավելացրեք նաև թեյը։
Վերջում ավելացրեք աղ և պղպեղ, պակեք կափարիչով ու թողեք եփվի մինչ պատրաստ լինելը։
Թեյը հիանալի համ և փափկություն կտա մսին և միշտ այն այդպես կպատրաստեք։