Հոնկոնգյան վիրուսն առաջին անգամ բռնկվել է 1968-1969 թթ.՝ խլելով մոտ 1 միլիոն մարդու կյանք: Գրիպը սկսել է Հոնկոնգում, մինչև 1968-ի վերջը գրիպի տարածման դեպքեր գրանցվել են նաև Վիետնամում և Սինգապուրում, հետո հասել է Հնդկաստան, Ֆիլիպիններ, Եվրոպա:

 

 

Վիրուսը Կալիֆոռնիա է մուտք գործել Վիետնամական պատերազմից վերադարձող զորքի միջոցով, սակայն չի տարածվել ԱՄՆ-ում մինչև 1968-ի դեկտեմբեր:

Սակայն հետագայում  այն խլել է մոտ 33 հազար 800 ամերիկացու կյանք: 1968-ին բռնկված այս գրիպը դեռ շրջանառվում է և համարվում է սեզոնային գրիպի սրում:

 

 

Հոնկոնգյան գրիպի ախտանշանները ոչնչով չեն տարբերվում մյուս գրիպի ախտանշաններից՝ խիստ գլխացավեր, մկանացավեր, ջարդվածության զգացողություն, ընդհուպ փսխումներ, քթից արյունահոսություն: Բուժման մեթոդները ևս նույնն են: Այս վիրուսը կենդանուց մարդուն չի անցնում, հետևաբար, սննդի, մսամթերքի հետ կապված խնդիրներ չեն լինի: