Ձեզ ենք ներկայացնում ռուլետի շատ համեղ և պարզ բաղադրատոմս։
Պատրաստեք այսպես և ռուլետը հիանալի կստացվի ՝ հեշտ կփաթաթվի և չի ճաքի։
Բաղադրամասեր
խմորի համար՝
3 հատ ձու,
1 բաժակ շաքարավազ,
1 բաժակ թթվասեր,
1 թեյի գդալ սոդա,
1 բաժակ ալյուր,
Միջուկի համար ՝
ցանկացած ջեմ
Պատրաստման եղանակը
Խմորի բաղադրիչները հարիչով հարել մինչև սպիտակելը, խմորը լցնել ձիթայուղով պատած միջին չափի քառակուսի թավայի մեջ:
Եփել 180 °C ջեռոցում 30-40 րոպե։
Հանելուց հետո թավան դնել սառը ջրով թրջված սրբիչի վրա, խմորի վրա քսել ջեմը և փաթաթել ռուլետը: Վրան մաղել շաքարի փոշի:
loading...