Բաղադրամասեր
240 մլ (1 բաժակ) նարնջի հյութ,
1 հատ նարնջի կեղև,
200 գ (1 բաժակ) շաքարավազ,
120 գ (3/4 բաժակ) եգիպտացորենի օսլա,
Մի պտղունց աղ,
½ թեյի գդալ (10 գ) կարագ
Պատրաստման եղանակը
Նարինջի կեղևը առանձնացրեք, իսկ հյութը քամեք։
Պետք է ստացվի 1 բաժակ հյութ։
Նարնջի հյութի վրա լցրեք շաքարավազը, նարջնի կեղևը, օսլան, լավ խառնեք և դրեք կրակի վրա։
Ընթացքում ավելացրեք աղը և անընդհատ խառնելով այնքան եփեք, որ ստացվի այսպիսի պինդ զանգված։
Այն լցրեք համապատասխան տարրայի մեջ ՝ կալկայով պատած։ Սառեցրեք, հետո կտրատեք, պատեք շաքարավազով և վայելեք։