Բաղադրամասեր

 

Շոկոլադե բիսկվիտի համար ՝

Ձու - 5 հատ,
Շաքարավազ - 150 գ,
Ալյուր - 110 գ,
Կակաո - 40 գ,
Ջուր - 50 գ,
Փխրեցուցիչ - 1 թեյի գդալ,
Աղ - 1/4 թեյի գդալ

Կրեմի համար ՝
 

Կաթ - 500 գ,
Ձու - 2 հատ,
Շաքարավազ - 120 գ,
Վանիլային շաքարավազ - 20 գ,
Եգիպտացորենի օսլա - 40 գ,
Կարագ 82,5% սենյակային ջերմաստիճանի - 150 գ,

Անհրաժեշտ է նաև ՝ Կաթ - մոտ 50 գ,


Ջնարակի համար ՝
Շոկոլադ - 100 գ,
Կարագ 82,5% - 60 գ

Պատրաստման եղանակը

1. Ձուն հարում ենք շաքարավազի և մի պտղունց աղի հետ մոտ 7 րոպե։ Հետո ավելացնում ենք ջուրը։
2. Կակաոն խառնում ենք ալյուրի և փխրեցուցիչի հետ, մաղում ենք և ավելացնում ձվի և շաքարավազի վրա։
3. Կաղապարի հատակը պատում ենք կալկայով: Կաղապարի տրամագիծը 21 սմ է, խմորը լցնում ենք կաղապարի մեջ, թխում 40-45 րոպե նախապես տաքացրած ջեռոցում։ Ջեռոցի ջերմաստիճանը ՝ 180 աստիճան։

 

 

Պատրաստ է, թե ոչ, կարող եք ստուգել ատամի չոփով։ Մտցրեք խմորի մեջ և եթե ամբողջությամբ չոր դուրս եկավ, ուրեմն պատրաստ է։ Թողեք մոտ 5-6 րոպե սառչի, նոր հանեք կաղապարի մեջից։
 

4. Կրեմի համար խառնել ձուն, շաքարավազը, վանիլային շաքարավազը, օսլան։ Ավելացնել կաթ։ Եփել՝ խառնելով, մինչև թանձրանա։ Թողեք սառչի սենյակային ջերմաստիճանում։

5. Հաջորդ քայլի համար ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ է, որ կարագը և կրեմը լինեն սենյակային նույն ջերմաստիճանում։ Կարագը հարում ենք 2-3 րոպե։ Կրեմը կամաց-կամաց ավելացրեք կարագի վրա ՝ անընդհատ հարելով: Հաջորդ մասը ավելացվում է միայն այն ժամանակ, երբ առաջինը լավ խառնվել է կարագին։
6. Պատրաստի թխվածքաբլիթը կտրատել 3 հավասար մասերի, թրջել կաթով։ Քսել կրեմով։

 

 

Տորթը փաթեթավորեք պոլիէթիլենային թաղանթով և դրեք սառնարանում առնվազն 2 ժամ, ցանկալի է ամբողջ գիշեր, որպեսզի լավ պնդանա:

 


7. Ջնարակի համար կարագը հալեցնում ենք, կրակից վերցնում։ Տաք կարագին ավելացնել շոկոլադը և թողնում հալվի: Տորթի վերևն ու կողքերը պատում ենք շոկոլադե գլազուրով։