Բաղադրամասեր

Թթու կաղամբ,

2 բաժակ կարմիր լոբի,

2 բաժակ սիսեռ,

2 բաժակ ոսպ,

2 բաժակ ձավար,

500 գրամ տոմատ ,

500 գրամ բուսական յուղ ,

500 գրամ սոխ ,

1 փունջ մաղադանոս ,

1 փունջ համեմ,

Աղ, պղպեղ

 
 

Պատրաստման եղանակը

 

Հինգ ժամով թրջել լոբին և սիսեռը: Առանձին կաթսաների մեջ եփել լոբին, ոսպը, սիսեռը, ապա խառնել իրար:

 

 

Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել բուսական յուղի մեջ: Ավելացնել ձավարը, տապակել ևս 5 րոպե:

Ավելացնել լոբու զանգվածը, ապա 300 գրամ տոմատ:

 

Կանաչեղենը լվանալ և մանր կտրատել: Ավելացնել աղ, պղպեղ, լավ խառնել, հանել կրակից: Թողնել, որ սառչի:

Կաղամբի տերևները լվանալ սառը ջրով: Հիշեցնենք, որ պասուց տոլմայի համար անհրաժեշտ է թթու կաղամբ, բայց եթե չունեք, կարող եք պատրաստել սովորական կաղամբից` նախապես եռացնելով աղի ջրի մեջ մոտ 7-8 րոպե:

Տերևների վրա լցնել միջուկն ու փաթաթել: Դնել կաթսայի մեջ, տոմատի մնացուկը խառնել 3 բաժակ ջրով և լցնել կաթսայի մեջ:

Վերևից դնել ափսե և եփել մարմանդ կրակի վրա: Բարի ախորժակ: Xohanoc.am