Կոճապղպեղը կամ իմբիրը հայտնի իր օգտակար հատկություններով։ Այն հրաշալի կերպով հանգստացնում է նյարդերը, առավոտյան սրտխառնոցը, գլխացավերը և մարսողական խնդիրները: 

 

 

Օգնում է կարգավորել արյան շրջանառությունը և նպաստում է արյան մաքրմանը, խոլեստերինի մակարդակի նվազմանը, ամրացնում է սրտամկանը և անոթների պատերը։

 

 

Օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման հրաշալի միջոց է։ 

 

 

Նպաստում է օրգանիզմում նյութափոխանակության արագացմանը։

Հրաշալի օգնական է ավելորդ քաշի դեմ պայքարողների համար։

 

Վերացնում է բերանի տհաճ հոտը և նպաստում բերանի խոռոչի հիվանդությունների բուժմանը։

Կոճապղպեղն օգնում է նաև սրտխառնոցի, հղի կանանց տոքսիկոզի և տրանսպորտում գլխապտույտի դեմ։

 

 

 Կոճապղպեղը հակացուցված է ստամոքսի հիվանդություններ ունեցող մարդկանց, քանի որ ինչպես վերևում նշվեց, ունի մարսողությունը գրգռող հատկություն: Իր միզամուղ հատկության պատճառով խորհուրդ չի տրվում նաև նրանց, ովքեր քարեր ունեն երիկամներում:

Բարձր ջերմության դեպքում խորհուրդ չի տրվում, իր տաքացնող հատկության պատճառով (կարող է անթույլատրելի աստիճանի հասցնել ջերմությունը):