Մեր ամենօրյա օրաբաժնում իր ուրույն տեղն ունի կարմիր բազուկը։ Այն օգտակար է հանքային աղերով և սննդային բջջանյութով, որով գերազանցում է մյուս բանջարեղեններին։
Կարմիր բազուկը պարունակում է եզակի նյութ՝ բեթաին, որն օրգանիզմի նյութափոխանակությունը լավացնող հատկություն ունի։ Բազուկի մեջ պարունակվող կալիումը և կալցիումը բարերար են ազդում սրտի աշխատանքի վրա։ Իսկ ամենակարևոր հատկանիշն այն է, որ նույնիսկ երկար ժամանակ պահելու ընթացքում բազուկը պահպանում է իր օգտակար հատկությունները։
 
Բազուկը պարունակում է բեթան, որը բնական հակաբորբոքային տարր է: B վիտամինների կոմպլեքսի հետ համատեղ՝ բազուկը լավացնում է սրտանոթային համակարգը: Բազուկը պարունակում է վիտամիններ B1, B2, B12, C և այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են՝ կալիումը, կալցիումը, մագնեզիումը, ֆոսֆորը, պղինձը, յոդը: Կարմիր բազուկը հարուստ է երկաթով և բնական դեղամիջոց է անեմիայի դեմ:
 
 

Բազուկը, հակաօքսիդանտների շնորհիվ, ունի մաքրող հատկանիշներ: Այն նաև օրգանիզմից դուրս է բերում ավելորդ վնասակար տարրերը: Ցելյուլոզան և պեկտինը ակտիվացնում են աղիքային համակարգը: Բազուկը հրաշալի է լյարդի հիվանդությունների, հատկապես՝ ճարպակալած լյարդի դեպքում: Այս բաղադրիչն անհրաժեշտ է հատկապես մարզիկներին, քանի որ մեծ քանակությամբ սննդարար տարրեր պարունակելու շնորհիվ՝ այն մարզումների ժամանակ լավացնում է դիմացկունությունը:

 
loading...