Առողջ մարդու ստամոքսում և աղիքներում մշտապես պարունակվում են այդ օրգանների բնականոն տոնուսն ապահովող ոչ մեծ քանակությամբ գազեր: Գազերի քանակությունը պայմանավորված է սննդի բնույթով, օրվա ժամանակով, ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ և այլ գործոններով: Գազերը մարսողության համակարգ են ընկնում օդ կուլ տալիս կամ առաջանում են աղիքներում` քիմիական ռեակցիաների և ֆերմենտային գործընթացների հետևանքով: Մետեորիզմը բնորոշ է նաև լրիվ առողջ մարդկանց, որը լինում է առանձին սննդամթերքի (բնական կաթ, լոբազգիներ, կարտոֆիլ, կաղամբ, խաղող, գարեջուր, կվաս, սև հաց) չափից ավելի օգտագործումից: Սակայն մետեորիզմը կարող է լինել նաև տարբեր ախտաբանական վիճակների ախտանշան: Գազերի հեռացման դժվարացումը կարող է առաջանալ աղիքների կծկանքի կամ սեղմման, որովայնամզի կպումների հետևանքով:

 

Եթե կիրառեք այս մի քանի կարևոր խորհուրդները, ապա շատ արագորեն կազատվեք որովայնի փքվածությունից։ Այսպիսով ՝ 

 

 

Շատ ջուր խմեք
Շատ քիչ քանակությամբ աղ օգտագործեք, հնարավորինս քչացրեք աղի օգտագործումը
Ուտելիքը երկար ծամեք
Եվ ամենակարևորը չափից շատ մի կերեք։

loading...