Բրոնխիալ ասթմայի բնորոշ դրսևորումներ են հանդիսանում շնչարգելությունը, դժվարությամբ արտաշնչելու ժամանակ հևոցը, հազը՝ դժվար խորխաբեր: Երբեմն բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, ինչը վկայում է բրոնխոլոգիական ինֆեկցիայի գործունեության ընդլայնման մասին:

 


Հիվանդի մաշկը զննելիս կարելի է տեսնել ուղեկցող ալերգիակ ռեակցիաներ, ցան, էկզեմա, փսորիազ:

 

Բրոնխիալ ասթմայի բուժման լավագույն բնական բաղադրատոմս ենք առաջարկում։

 

Բաղադրամասեր

250գ ալոե,

0,5լ գինի,

350 գ մաքուր մեղր 

 

Պատրաստման եղանակը

Պատրաստել բալասան : Ալոեի տերևները կտրելուց առաջ 2 շաբաթ այն չջրել:

Տերևները մաքրել փոշուց (չլվանալ), կտրտել և դնել ապակյա տարայի մեջ, վրան լցնել գինի և մեղր: Ամենը խառնել և 9 օր թողնել զով տեղում:

Կիրառել առաջին 2 օրը օրական 3 անգամ 1 ճաշի գդալ, որից հետո օրական 3 անգամ 1 թեյի գդալ:

 

Հարկ է նշել նաև ՝ կարևոր է խորհրդակցել բժշկի ինքնաբուժություն սկսելուց առաջ։