Հին աշխարհի գիտնականները ըստ արժանվույն են գնահատել բազուկի օգտակար հատկությունները՝ որակելով այն բացառիկ բուսատեսակ:
Բազուկի օգտակար հատկություններն ու սննդային արժեքները պայմանավորված են՝
Պարունակվող միկրոտարրերի համահավաքով, որը, ինչպես ասվեց, որևէ այլ մթերքում չկա:
Պարունակում է մեծ քանակությամբ այնպիսի նյութեր, որոնք ջերմության ազդեցությամբ, ջերմամշակման հետևանքով չեն քայքայվում: Այսինքն՝ այն կարելի է օգտագործել թե՛ եփած և թե՛ հում վիճակում:
Շաքարային դիաբետ. Նույնիսկ անտեսելով արագ յուրացվող ածխաջրերի առկայությունը` դիետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել բազուկը կարմիր լոբու հետ։ Այս դեպքում հաշվի է առնվում ցինկի եւ քրոմի առկայությունը, որոնք նպաստում են ինսուլինի սինթեզին եւ ակտիվացմանը։ Կարմիր բազուկը եփեք ջեռոցում, խաշած լոբու եւ մեկ ատամիկ ճզմած սխտորի հետ 30 րոպե թրմեք փակ կափարիչի տակ։ Համեմեք սեւ կամ կարմիր պղպեղով։
Լյարդի մաքրում.
Ընտրեք մեկ միջին` մոտ 200 գ-անոց բազուկ։ Լվացեք առանց մաքրելու, դրեք կաթսայի մեջ, ավելացրեք 1 լ ջուր, չափեք ջրի մակարդակը, ջրի ծավալը հասցրեք 3 լ-ի։ Եփեք այնքան ժամանակ, մինչեւ ջրի մակարդակը համապատասխանի 1 լ-ին։ Անջատեք կրակը, բազուկը հանեք ջրից, ճիշտ 5 րոպե անցկացրեք քերիչով կաթսայի վրա։ Կրկին եռացրեք 20 րոպե, երբ գոլանա` առանձնացրեք 200 մլ (առանց խառնելու) եւ խմեք։ Մնացած մասը քամեք, հյութը զտեք թանզիֆով։ Եփուկը բաժանեք 3 մասի։ Առաջին չափաբաժինը խմեք 3-4 ժամից։ Պառկեք, լյարդի հատվածում դրեք ջեռակ։ Եփուկը իջեցնում է ճնշումը։ Լյարդի մաքրման այս եղանակի դեպքում ավելորդ նյութերը դուրս են գալիս մեզի միջոցով։ Խստորեն պահպանեք չափաբաժինը, 2-րդ եւ
3-րդ չափաբաժինները խմեք հաջորդ օրերին։ Կարելի է կրկնել 6 ամսից ոչ շուտ։ Սնունդը պետք է լինի միայն բուսական, ցանկալի է` խնձոր, վարսակ։
Հակացուցումները
Երիկամների, միզապարկի, ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ և շաքարային դիաբետի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և նոր միայն բազուկը ներառել սննդում։