Խոսքը գնում է ծիթրոնի մասին։ Մինչ անդրադառնանք այս բույսի օգտակար հատկություններին, պետք նշենք, որ այն ունի հակացուցում։ Այն հակացուցված է հղիներին կամ պետք է բժշկի թույլատվությամբ օգտագործեն։

 

 

Իսկ հիմա նշենք, որ այս հրաշալի բույսի շնորհիվ կկարողանանք ձերբազատվել աղիքային խնդիրներից, գազերից, գլխացավից և գլխապտույտից։

 

Հարկավոր է պատրաստել հետևյալ օշարակը։

 

 

Թարմ ծիթրոնը լվացեք, մանրացրեք, լցրեք զտված ջրի մեջ (1։5)։ Եփեք մինչև եռալը, քամեք, հումքը մզեք։ Ստացված թուրմի 500 մլ-ին ավելացրեք 1 կգ շաքար։ Եռացրեք 10 րոպե, նախքան կրակն անջատելը լցրեք 3 թ/գ կիտրոնի աղ։ Պահեստավորեք ապակե տարաների մեջ և զմռսեք։

Խմելուց առաջ լուծեք (1։20) ջրի մեջ։

loading...