Այս համեղ թխվածքաբլիթները գերել են ողջ աշխարհը իրենց համով և տեսքով։

Ճիշտ պատրաստելու դեպքում, ստացվում է շատ փափուկ։

 

 

Բաղադրամասեր

Կարագ – 300 գ,

Կաթ – 60 մլ,

Ձու – 1 հատ,

Չոր խմորիչ – 1 ճ/գ,

Ալյուր – 500 գ,

Շաքարավազ – 150 գ,

Շագանակագույն շաքարավազ – 200 գ,

Մաթ – 250 գ,

Աղացած դարչին – 1 թ/գ:

 

Պատրաստման եղանակը

Առանձնացնել 250 գ կարագը և հալեցնել:

Խորը թասի մեջ լցնել մի փոքր սառած հալեցրած կարագը, ավելացնել ալյուրը, շաքարավազը, կաթը, խմորիչը և ձուն:

Հունցել յուղոտ խմոր:

Խմորը դնել ալյուր շաղ տված հարթության վրա և հունցել 1-2 րոպե:

 

 

Գունդ ձևավորել և դնել թասի մեջ:

Ծածկել սրբիչով և թողնել 40 րոպե՝ հասունանալու համար:

Տաքացնել վաֆլու սարքը: Խմորը բաժանել 5 սմ տրամագծով գնդիկների:

Գնդիկներից վաֆլի թխել:

 

 

Դեռ տաք վաֆլիները կտրել կլոր մետաղե օղակով:

Խորը սոտեյնիկի մեջ (չվառվող ծածկույթով) հալեցնել շաքարավազը մաթի հետ, ավելացնել մնացած կարագը և դարչինը:

Խառնելով եփել՝ մինչև կարամելային օշարակ ստանալը:

Շերտավորել վաֆլիները կարամելային օշարակով:

 

 
 
loading...