Ներկայացնում ենք դդմիկով կոտլետի պատրաստման ճիշտ եղանակը, որը ամենահամեղն է։

 

 

Բաղադրամասեր

3 հատ միջին չափի դդմիկին ՝ 

2 հատ ձու,

0,5 թեյի գդալ օսլա,

1 թեյի գդալ ձիթայուղ,

2 պճեղ սխտոր,

մի քանի ճյուղ սամիթ,

2 ճաշի գդալ ալյուր,

աղ

 

 

Պատրաստման եղանակը

 

 

Դդմիկները լավ լվանալ,կեղևազրկել և անցկացնել քերիչով։ Այն համեմել աղով և սպասել մինչև ջուրը առանձնանա։ 

Քամեք դդմիկը և կամաց-կամաց ավելացրեք բաղադրիչները։

 

Սկզբից ավելացրեք օսլան, ալյուրը և ձվերը։ Լավ խառնեք։

Այնուհետև ավելացրեք ճզմած սխտորը, կտրատած սամիթը և ձիթայուղը։

Խառնեք և թողեք 5 րոպե մնա։

Տապակի մեջ ձիթայուղ լցնել։ Հենց ձիթայուղը տաքանա դդմիկից կոտլետներ ձևավորեք և տապակեք։

loading...