Սա հատուկ բաստուրմա դնելու բաղադրատոմս է, որի շնորհիվ կստացվի ամենահամեղ խորովածը, ինչպես նաև տապական։
Նշենք, որ ցանկացած որակի միս, սառեցվածը նույնպես հրաշալի համ կստանան և կհալչեն բերանում։
Բաղադրամասեր
2 կգ խոզի մսին,
1 ճաշի գդալ աղ,
1 ճաշի գդալ սև աղացած պղպեղ,
1 ճաշի գդալ կարմի աղացած քաղցր պղպեղ,
1 գրամ կծու չիլի պղպեղ ՝ աղացած,
4 հատ սև հատիկավոր պղպեղ,
1 ճաշի գդալ մայոնեզ,
1 ճաշի գդալ ձիթայուղ,
կես հատ միջին չափի սոխ,
1 ճաշի գդալ խնձորի քացախ,
3 տերև չորացրած ռեհան
Պատրաստման եղանակը
Միսը կտրատեք հավասարաչափ։
Այն համեմեք աղով, պղպեղներով և լավ խառնեք։
Այնուհետև վրան լցրեք մայոնեզը, քացախը, հատիկավրո պղպեղը և կրկին լավ խառնեք։
Ճզմելիքի միջոցով ճզմեք սոխը և հյութը լցրեք մսի վրա, մացուկը ևս։
Վերջում մանրացրեք և ավելացրեք մսի վրա չորացրած ռեհանը։
Խառնեք, հերմետիկ փաքեկ ցելոֆանով և դրեք սառնարանը։
15 ժամ հետո կարող եք պատրաստել է թե խորոված անել, թե ջեռոցի մեջ դնել։
Նյութը պատրաստեց Utest.am-ը։
Տվյալ նյութը առանց տեղեկացնելու վերցնելը խստիվ արգելվում է։