Եգիպտացորենով պատրաստված շատ համեղ աղցան, որը կարող եք ուտել ամեն օր․
Ի շնորհիվ իր մեջ պարունակվող օգտակար հատկությունների, այն ունի դրական ազդեցություն օրգանիզմի վրա
Բաղադրամասեր
200 գրամ խաշած հավ,
2 հատ ձու,
1 հատ սոխ,
60 գրամ պանիր,
½ բանկա պահածոյացված եգիպտացորեն,
80 գրամ մայոնեզ,
կանաչ սոխ,
աղ' ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Եփած հավը բաժանեք մասերի, տեղադրեք ափսեի մեջ, վրան լցրեք աղ և մայոնեզ:
Խաշած ձուն անցկացրեք քերիչով, մի մասը ավելացրեք հավի մսի վրա' կրկին պատելով աղով և մայոնեզով:
Հետո աղացած սոխը լցրեք եղածի վրա' նորից նույն գործողությունը կրկնելով' վրան լցնելով ձվի մյուս մասը և մայոնեզ:
Այդ ամենի վրա լցրեք պանիրը' քերիչով անցկացրած:
Աղցանը ձևավորեք եգիպտացորենի հատիկներով և կանաչ սոխով:
loading...