Բաղադրամասեր

300 գ սունկ շամպինիոնին՝

20 գ պանիր,

20 գ սոխ,

300 գ հավի կրծքամիս,

20 գ կարագ,

20 գ ալյուր,

100 գ կաթ,

ձեթ,

աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի։

 

 

 
 

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը տապակել մինչև դարչնագույն դառնալը:

Այնուհետև պատրաստել սոխառած, վրան ավելացնել մանր կտրտած սունկ և կտրտած կիսաեփ հավի կրծքամիսը:

 

 

Ալյուրը լցնել տապակը, 1 - 2 րոպե հետո ավելացնել կարագը և կաթը, եփել 5 րոպե:

Ստացված զանգվածը լցնել հավի կրծքամսի և սունկի վրա, վրան քերել պանիրը: Դնել ջեռոցը 180՞ տակ և թողնել 15 րոպե:

Պատրաստի ժուլիենը մատուցել տաք վիճակում:

 
loading...