Բաղադրամասեր

2 բաժակ մածուն,

1բաժակ բուսական յուղ,

3 գդալ չոր դրոժ,

1,5 թեյի գդալ աղ,

1,5 ճաշի գդալ շաքարավազ,

4 բաժակ ալյուր:

 

 

Պատրաստման եղանակը

Մածունը խառնել յուղի հետ և մի փոքր տաքացնել։

Ավելացնել շաքարավազը և աղը:

 

 

Ալյուրը խառնել դրոժի հետ, ավելացնել մածունը և հունցելուց հետո դնել տաք տեղ կես ժամով:

Ջեռոցը պետք է միացնել 180-200 աստիճանի տակ:

Այս խմորից հնարավոր է պատրաստել ամեն ինչ` պիցցա,կարկանդակներ, բուլկի …

 

 

Եթե 30 րոպեից Ձեզ թվա, որ խմորը պատրաստ չէ, պետք չէ խառնվել իրար. հենց այդպես էլ պետք է լինի:
Խմորը բարձրանում է եփելու ընթացքում:

loading...