Բաղադրամասեր
վարունգ - 2 հատ,
տաքդեղ կարմիր - 2 հատ,
խոզապուխտ - 600գր,
ձու - 5 հատ(խաշած),
եգիպտացորեն պահածոյացված - 1,5 բանկա,
սամիթ - 4 ճյուղ,
թթվասեր,
աղ։
Պատրաստման եղանակը
Խորը ամանի մեջ լցնում ենք կտրատված խաշած ձուն, խոզապուխտը, տաքդեղը, վարունգն ու սամիթը:
Ապա ավելացնում ենք պահածոյացված եգիպտացորենը, մայոնեզն ու աղը և խառնում:
Թողնում ենք, որ աղցանը հանգստանա ու մատուցում ենք:
Ձվով և խոզապուխտով ամանորյա աղցանի մեջ մայոնեզի փոխարեն կարող եք օգտագործել թթվասեր
loading...