Առաջարկում ենք շաքար լոխումի շատ համեղ պատրաստման եղանակ, որը կարող եք պատրաստել տան պայմաններում։
Բաղադրամասեր
0,5 կգ ալյուրին ՝
170 գ կարագ,
200 գ շաքարավազ,
1 հատ միջին չափի ձվի դեղնուց,
50 գ կոնյակ կամ վիսկի
Պատրաստման եղանակը
Կարագը տրորել, ավելացնել շաքարավազը և կրկին տրորել 5 - 10 րոպե։
Այդ զանգվածի մեջ գցել ձվի դեղնուցը, կոնյակը կամ վիսկինև խառնել, որից հետո լցնել ալյուր և խմոր հունցել։
Խմորին լոխումի ձև տալ և թխել ջեռոցի մեջ։
loading...