Բաղադրամասեր
Խմորի համար ՝
4 հատ ձվի դեղնուց,
1 հատ ձու,
0,5 բաժակ շաքարավազ,
3 ճաշի գդալ թթվասեր,
100 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագ,
0,5 թեյի գդալ սոդա,
1 ճաշի գդալ քացախ,
200 գրամ ալյուր,
Բեզեի համար ՝
4 ձվի սպիտակուց
1 բաժակ շաքարավազ
Կրեմի համար ՝
Կարագ,
1 բանկա եփած խտացրած կաթ
Պատրաստման եղանակը
Ձուն, շաքարավազը և դեղնուցը լավ հարել ՝ հարիչով։
Այնուհետև կամաց-կամաց ավելացնել կարագը, թթվասերը, ալյուրը, քացախն ու սոդան։
Իսկ հետո պետք է պատրաստել բեզեն։
Սպիտակուցներն ու շաքարավազը հարեք հարիչով և բեզեն կիսեք 2 մասի։
Առաջինը սթվորականի պես թխել ջեռոցի մեջ, իսկ 2-րդ մասը շպիրոցով ձև տալ և թխել։
Իսկ հիմա արդեն պետք է պատրաստել կրեմը։
Կարագն ու խտացրած կաթը լավ հարել և վերջ։
Տորթը հեևյալ հերթականությամբ պատրաստեք։
Խմորի վրա լցրեք կրեմը, հետո լիստով բեզեն, այնուհետև կրեմը, խմորի մյուս շերտը, կրեմը և ձևավորված բեզեն։