Բաղադրամասեր
թ հատ ավոկադո,
150 գ շաքարավազ,
2 ճաշի գդալ վանիլի փոշի,
2 հատ վարունգ,
12 ճաշի գդալ լայմի հյութ,
300 գ յոգուրտ։
Պատրաստման եղանակը
Ավոկադոն բաժանել երկու հավասար մասի։
Ձեռքերով բաժանել մասերը, հանել կորիզը և մաքրել կեղևը։
Կտրատել փոքր քառակուսիկների։
Երկու հատ վարունգները մաքրել կեղևից, եթե սերմերը մեծ են, հանել գդալով և նույնպես կտրատել փոքր քառակուսիկների։
Կտրատած ավոկադոյի հետ միասին դնել բլենդերի մեջ։
Ավելացնել լայմի հյութ։
Հարել մինչև միատարր զանգված ստանալը։
Ավելացնել շաքարավազը և վանիլի փոշին, հարել ևս մեկ անգամ, ավելացնել յոգուրտը և հարել, մինչև փափուկ զանգված ստանալը։
Ստացված զանգվածը դնել թասի մեջ և 9 ժամով դնել սառցախցիկում։
3 ժամը մեկ խառնուրդը պետք է լավ խառնել, որպեսզի սառույց չառաջանա։
loading...