Ձմռան համար գրեթե բոլորս էլ թուփ ենք փակում։
Արդեն իսկ ժամանակն է։
Գոյություն ունի մի շարք տարբերակներ, սակայն ճիշտ և ապահով ձևը սա է։ Նախ թփից ՝ խաղողի տերևներից, հեռացրեք պոչերը և դասավորեք այն 15 հատով։
Փաթաթեք այն ծրարաձև և դրեք այն ստերիլ, չոր և մաքուր ապակե տարայի ՝ բանկայի մեջ։
8-10 րոպե եռացրեք և վերջ։
Այնուհետև հերմետիկ փակեք այն կապարիչով (այլ կերպ ասած ՝ զակատ արեք)։
Պահեք այն մութ վայրում և ձմռանը կարող եք հանգիստ օգտագործել։
Եվս մեկ տարբերակ էլ կա ՝ սառեցնելը, սակայն սա ավելի լավ տարբերակ է։
loading...