Նախորդ անգամ անդրադարձանք, թե ինչպե՞ս են պատրաստում իշլի քյուֆթա և ներկայացրեցինք իշլի քյուֆթայի պատրաստման եղանակը ՝ սիրիահայերի բաղադրատոմսով։
Եվ մեր հարցման հենց ցանկացել էին այդ բաղադրատոմսոը, բայց մեր հետևորդների խնդրանքներին հետևելով ներկայացնում ենք նաև Պասուց տոլմայի պատրաստման եղանակը ՝ սիրիահայերի բաղադրատոմսով։
Առողջ, բարակ և մեծ թթու կաղամբի լիստեր ՝ տոլման փաթաթելու համար
1 բաժակ ոսպ,
1 բաժակ կարմիր լոբի,
1 բաժակ ձավար,
1 բաժակ սիսեռ,
300 գրամ տոմատ ,
250 գրամ բուսական յուղ ,
2 հատ մեծ գլուխ սոխ,
1 փոքր փունջ մաղադանոս ,
1 փոքր փունջ համեմ,
Աղ, պղպեղը և այլ համեմուքներ ՝ ըստ ճաշակի,
Սիրիահայերը ավելացնում են նաև ՝ բահար, հոտավետ կարմիր պղպեղ
Ջրի մեջ լցնել սիսեռն ու լոբիբ և այդպես թողնել 4-5 ժամ։
Հետո առանձին առանձին եփել լոբին, ոսպը, սիսեռը։
Այնուհետև շատ զգուշությամբ այնպես խառնել իրար, որ բաղադրիչները առողջ մնան։
Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել բուսական յուղի մեջ: Ավելացնել ձավարը, տապակել ևս 5 րոպե:
Ավելացնել խառնուրդը ապա 200 գրամ տոմատ:
Կանաչեղենը լվանալ և մանր կտրատել: Ավելացնել աղ, պղպեղ, համեմունքներ, լավ խառնել, հանել կրակից: Թողնել, որ սառչի:
Կաղամբի տերևները սառը ջրով լվանալուց հետո ՝ մեջը լցնել միջուկն ու փաթաթել։ Վրան ջուր լցրեք, մնացաց տոմատը, վերևից վրան ափսե դրեք և մարմանդ կրակով եփեք։