Բաղադրամասեր

6 կգ վարունգին ՝ 

1 լիտր 6% քացախ ,

200 գրամ աղ,

180 գրամ շաքարավազ,

2 գլուխ սխտոր,

18-20 հատ դափնու տերև,

կարմիր պղպեղ,

100 հատ ՝ մեխակ, սև հատիկավոր պղպեղ 

 

 

Պատրաստման եղանակը

 

 

Վարունգները լավ լվանալ և թողնել սառը ջրի մեջ 6-8 ժամ:

Վարունգները դասավորել բանկայի մեջ, ավելացնել համեմունքները: 

Եռացած ջուր լցնել մինչև վարունգները ծածկվեն, կափարիչը փակել, թողնել մնա: 

 

Ջուրը թափել: 

Պատրաստել մարինադը. 1,5 լիտր ջուրը, քացախը, աղը, շաքարավազը խառնել: 

Եռացնել, լցնել վարունգների վրա:

Կափարիչներով ծածկել և ստերիլիզացնել բանկաները եռացող ջրի մեջ 15-20 րոպե:

 

 

Որպեսզի վարունգները չփափկեն, անհրաժեշտ է փակելուց հետո սառեցնել բանկաները:

loading...