Բաղադրամասեր

սմբուկ – 3 հատ,

3 հատ սմբուկին ՝

70 գ ընկույզի միջուկ,

2 պճեղ սխտոր,

0,3 թ.գդ. համեմի սերմ,

աղացած կարմիր կծու պղպեղ ՝ ըստ ճաշակի

կես փունջ թարմ համեմ,

կես ճ.գդ. ձիթապտղի յուղ,

խմելր սունելի ՝ ըստ ճաշակի,

աղ և պղպեղ ՝ ըստ ճաշակի,

նռան հատիկներ:

 

 

Պատրաստման եղանակը

Սմբուկները լվանալ, չորացնել, պոչերը հեռացնել, ծակծկել և ձիթայուղ քսել վրան:

Ջեռոցի մեջ եփել, հանել:

 

 

Կիսել, գդալով հանել միջուկը և մանրացնել:

Կանաչին, ընկույզը, սխտորը մսաղացով կամ հավանգով մանրացնել, որ դառնա համասեռ զանգված:

Ընկույզը լցնել սմբուկի վրա, ավելացնել աղը և համեմունքները, խառնել:

Խառնել, դնել ամանի մեջ, զարդարել կանաչիով ու նռան հատիկներով:

loading...