Այս ուտեստը հիմնականում տարածված է Հայաստանի հյուսային կողմերում։

Այս իրենից ներկայացնում է շատ պարզ և մինիմալ քանակի բաղադրամասեր պահանջող ուտեստ։

Նշեմ որ Թաթար բորակին ուտելւոց անպայման վրան լցնել հալած յուղ և սխտորով մածուն։

Դուք հաստատ չեք փոշմանի։

 

 

Բաղադրամասեր

1 ալյուրին ՝

300 գրամ մածուն,

6 գլուխ սոխ,

16 ճ/գ յուղ,

ջուր,

աղն ու սխտորը ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը

Ալյուրը մաղել:

Մի փոքր ջրին աղ խառնել, լցնել ալյուրի վրա, խմոր հունցել:

Խմորը պետք է թույլ չլինի:

Բարակ բացել և փոքր քառակուսիներով կտրել:

 

 

Ձեռքերն ալյուրոտել, խմորները վերցնել, լցնել սինու վրա, որին ալյուր է ցանված:

Կաթսայի մեջ ջուր եռացնել, մի գդալ աղ խառնել, եռացնել: Խմորիկները եփել աղաջրում:

Մանր կտրատած սոխը յուղով տապակել, մինչև թափանցիկ դառնա:

Խմորները քամել: Ափսեի մեջ լցնել բորակին, վրան առատ սոխեռած լցնել, մատուցել մածունի հետ:

loading...