Բաղադրամասեր
Միջուկի համար
400 գր խոզի մսի ֆարշ,
1 թ/գդ աղ,
150 գր սոխ։
Խմորի համար
900 գր ալյուր,
400 մլ ջուր,
1 հատ ձու,
աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի:
Արգանակի համար
2 թ/գդ աղ,
2 լ ջուր,
0,6 թ/գդ քրքում,
10 հատիկ սև պղպեղ,
2 հատ դափնու տերև (лавровый лист)։
Տապակելու համար
կարագ,
բուսայուղ,
աղ,
ջուր։
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք պելմենների լցոնը։ Սոխը բլենդերի մեջ մանրացնում ենք կամ մսաղացով աղում։ Մսի խճողակը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք սոխը, աղ և պղպեղ ենք անում և խճողակը լավ խառնում ենք։
Պատրաստում ենք խմորը։ Աղը, մաղած ալյուրը, ձուն և ջուրը միացնում ենք իրար։ Առաձգական խմոր ենք հունցում։ Խմորը սննդային փաթեթով ծածկում ենք և 30 րոպե սենյակային ջերմաստիճանում ենք թողնում։
Այնուհետև խմորը բարակ շերտով գրտնակում ենք (անընդհատ ալյուր ցանելով) և 14 սմ երկարությամբ և 7 սմ լայնությամբ գծեր ենք կտրում։ Յուրաքանչյուրի մեջտեղով (երկայնքով) խճողակ ենք լցնում։
Այնուհետև խմորը մեջտեղից երկարությամբ ծալում ենք և եզրերը թեթևակի սեղմում, որպեսզի եփվելու ընթացքում դրանք չբացվեն։
Կաթսայի մեջ ջուր , աղ, հատիկավոր պղպեղ, դափնու տերև և քրքում ենք ավելացնում։ Կաթսան դնում ենք կրակի վրա և ջուրը եռման աստիճանի ենք հասցնում։ Ջուրը եռալուն պես, կարող ենք պելմենները մեջը լցնել։ Զգուշորեն խառնում ենք, որպեսզի պելմեններն իրար չկպչեն և 5-7 րոպե եփում ենք։ Լավ կլինի փոքր չափաբաժիններով եփենք։
Թավան պատել կարագով: Տաքացնել, շարել պելմենին:
Երկու կողմիով տապակել, ավելացնել ջուր: Եռացնել 3 րոպե, ջուրը քամել, պելմենինները կրկին տապակել: Ավելացնել մի փոքր կարագ, 1 րոպե տապակել ու վերցնել կրակից: