Համեղ և օրգինալ տորթի գաղտնիքը միշտ գտնվում է կրեմի մեջ, այս կրեմը այնքան համեղ է, որ կարող եք պարզապես քսել հացին և ուտել։
Բաղադրամասեր
4 բաժակ կաթ,
2 բաժակ շաքարավազ,
4 հատ ձու,
4 ճ. գդ. ալյուր,
400 գ կարագ,
վանիլ:
Պատրաստման եղանակը
Կարագը թողնել փափկելու սենյակային ջերմաստիճանում:
Կաթն ու շաքարավազը լցնել կաթսայի մեջ, դնել մարմանդ կրակին: Անընդհատ խառնել, մինչև շաքարավազը խառնվի, լուծվի կաթին:
Առանձին թասիկի մեջ կոտրել ձվերը, հարել, ավելացնել երկու գդալ ալյուրը:
Խառնել այնքան, մինչև ոչ մի գնդիկ չմնա:
Տաք կաթից մի փոքր լցնել ձվի զանգվածի վրա, արագ խառնել:
Երբ համասեռ զանգված ստացվի, լցնել կաթի մեջ և արագ շարժումներով խառնել: Երբ կրեմը բավականաչափ թանձրանա, վերցնել կրակից:
Թողնել սառչի, իսկ մինչև այդ հարել կարագը:
Հարած կարագին գդալ-գդալ ավելացնել կաթով եփված կրեմը, վերջում մի քիչ վանիլ ավելացնել:
Խառնել, քսել խմորին կամ մատուցել թխվածքաբլիթների հետ