Բաղադրամասեր

80 գ սպիտակ լոբի,

20 գ չամիչ,

30 գ նուշ,

աղ, կիտրոնը ըստ համի։

Պատրաստման եղանակը

Նուշը խաշել, մաքրել, կտրատել։

Չամիչը մաքրել, լվանալ։

Եփած տրորած սպիտակ լոբին լցնել կաթսան, ավելացնել չամիչը, նուշը և աղ։

Պարբերաբար խառնով ավելացնել 50 գ լոբաջուր և այս բոլորը տաքացնել 20-25 րոպե, ապա հովացնել, բլրաձև դնել սկուտեղի մեջ և զարդարել կիտրոնի կտորներով։

 

 

loading...