Բաղադրամասեր
Խմորի համար
1200 գ ալյուր,
200 գ հալած յուղ,
15 գ դրոժ,
5 գ աղ,
400 գ ջուր։
Խորիզի համար
800 գ ալյուր,
400 գ շաքարի փոշի,
400 գ հալած յուղ։
Խմորը գրտնակելու համար
100 գ ալյուր։
Խմորը շերտավորելու համար
200 գ հալած յուղ։
Երեսը քսելու համար 4 ձվի դեղնուց
Պատրաստման եղանակը
Խմոր պատրաստել անթթխմոր եղանակով,
ծածկել սրբիչով և ղնել 30-35 րոպե տաք տեղ։
Խորիզը պատրաստել «Կիրովականի գաթայի» ձևով։
Պատրաստի խմորը գցել ալյուր ցանած սեղանինք բաժանել մասերի (500 կամ 1000 գ)
գնդել և յուրաքանչյուր գունդը առանձին գրտնակել,
Հետո օխլավել 1,5—2 մմ հաստության շերտերի և վրան յուղ քսել։
Այնուհետև խմորի շերտը երկտակել,
նորից գրտնակել և յուղ քսել։
Այդ գործողությունը՝ կրկնել 4-5 անգամ։
Շերտավոր դրոժային խմորը փաթաթել գլանաձև և բաժանել 200 գրամանոց կտորների։
Խմորի յուրաքանչյուր գունդը գրտնակել և դարձնել կլոր բլիթԼ Բլիթի կենտրոնում գնել խորիզը
(մոտավորապես 170 գ ծայրերը միացնել, նորից կլոր ձև տալ և նախշել, հաստությունը պետք է լինի 1,5- 2 սմ:
Գաթան դնել լուղ քսած թիթեղաթերթի վրա, կարը դեպի ցած, վրան քսել ձվի դեղնուց և մի քանի տեղ պատառաքաղով ծակել։
Գաթան թխել վառարանի տաք ջեռոցում 30—35 րոպե։