Բաղադրամասեր

150 գ հորթի միս,

20 գ հալած յուղ,

15 գ տոմատ-պյուրե,

15 գ գլուխ սոխ,

3 գ ալյուր,

25 գ կարմիր գինի,

աղ,

կարմիր պղպեղ,

սամիթ։

 

 

Պատրաստման եղանակը

Հորթի փափուկ միսը մանր կտրատել, յուղով տապակել, փոխադրել կաթսան և վրան ջուր լցնել այնդքան, որ միսը միայն ծածկվի։

Կաթսան փակել և միսը մարմանդ կրակիով խաշել մինչև պատրաստ լինելը։

Պատրաստել սոխարած, դրան ավելացնել տոմատ-պյուրե։

 

 

Ալյուրը յուղով բովել մինրը մուգ դարչնագույն դառնալը, բաց անել քիչ ջրով, որից հետո ավելացնել սոխարածը, աղ, կարմիր պղպեղ, տոմատ և թողնել մինչև ոչ եռա։

Պատրաստած տոմատի հյուսը լցնել մսի կտորների վրա, ավելացնել կարմիր գինի և 10-15 րոպե նորից շոգեխաշել։

Միսը մատուցել վրան սամիթ ցանած։

loading...