Բաղադրամասեր
200 գ բադրիջան,
25 գ չանախ պանիր,
1/2 ձու,
15 գ հալած յուղ,
100 գ մածուն,
աղ,
սխտորը ՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը
Բադրիջանը լվանալ, կոթը կտրել, երկարությամբ ճեղքել և թեյի դգալով հեռացնել սերմը։
Նախապատրաստած բադրիջանը 5 րոպե գցել աղ արած եռացող ջրի մեջ և հետո քամիչով քամել։
Պինդ եփած ձուն մանր կտրատել, ավելացնել տրորած պանիր, հալեցրած յուղը լցնել վրան և խառնել։
Նախապատրաստած բադրիջանները լցոնել, դարսել յուղ քսած տապակում, վրան յուղ ցանել և խորովել։
Առանձին մատուցել ծեծած սխտորով մածուն։
loading...