Հաճախ ելակը ունենում է թթու և միջին քաղցրության համ։

Այս եղանակով մենք ուժեղացնում ենք նրա քաղցրությունը և նա դառնում է արտակարգ համեղ միրգ պատված շոկոլադե պատյանով։

 

 

Բաղադրամասեր

500 գր թարմ ելակ,

50 գր սերուցքային կարագ,

200 գր սև շոկոլադ,

200 գր սպիտակ շոկոլադ։

 

 

Պատրաստման եղանակը

Նախ պետք է ելակը լավ լվանալ և ջրքամել։

Երկու տարբեր ամանների մեջ առանձին - առանձին հալեցնել սև և սպիտակ շոկոլադները, յուրաքանչյուրի մեջ լցնել մեկ թեյի գդալ կարագ:

Ելակների մի մասը թաթախել սպիտակ, իսկ մյուս մասը սև շոկոլադի մեջ։

Հովացնելուց հետո ելակները սառնարանում պահել 1 ժամ։

loading...