Բաղադրամասեր
50 հատ ընկույզին՝
1 կգ շաքարավազ,
5 գ մեխակ,
5 գ դարչին,
5 հատիկ հիլ,
700 մլ ջուր
Պատրաստման եղանակը
Կանաչ խակ ընկույզը կլպել, վրան սառը ջուր լցնել և այդպես թողնել 6 օր, ամեն օր 3 - 4 անգամ ջուրը փոխել, մինչև որ ընկույզները մուգ գույն ստանան։
Դրանից հետո ջուրը թափել, իսկ ընկույզները գցել կրաջրի մեջ և պարրերարար խառնելով այդպես թողնել երեք օր։
Կրաջուրր պատրաստում են 0,5 կգ չմարած կրից, որի վրա լցնում են 5 լ սաոը ջուր, խաոնում և հետո.քամում են մառլայով։
Նախապատրաստած ընկույզը սառը ջրով լավ լվանալ, յուրաքանչյուր ընկույզը 12—15 տեղից պատառաքաղով ծակել, նորից սառը ջրով լվանալ, որից հետո գցել եռացող ջրի մեջ, ավելացնելով շիբ (5 լ ջրին 75 գ շիբ):
Ընկույզը 10 րոպե եփել, այնուհետև քամիչով քամել, փոխադրել սառը ջրով ամանի մեջ և երեք ժամ թողնել։
Պատրաստել շաքարի օշարակ։ Տաք օշարակի, մեջ գցել ընկույզը, ավելացնել մեխակ, դարճին, հիլ (մառլայի տոպրակով), եփել, կրակի վրայից վերցնել և մեկ օր այդպես թողնել։
Այդ գործողությունը կրկնել երեք անգամ, որից հետո մուրաբան եփել մինչև պատրաստ լինելը. ամոքանքով տոպրակը հեռացնել։