Բաղադրամասեր
2 հատ լավաշ
200 գ երշիկ,
200 գ խոզապուխտ,
4 պոմիդոր,
8-10 հատ սունկ,
400 գ քերած պանիր,
1 հատ քաղցր պղպեղ և սոխ,
2 թթու վարունգ,
Կետչուպ կամ տոմատի սոուս
16 հատ շերտով խոզապուխտ,
աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Լավաշը պետք է բացել և վրան քսել 150 գ պանիր մեկ բաժնի համար,
վրան լցնել մանր կտրտած երշիկ, խոզապուխտ, պոմիդոր, սոխ, քաղցր պղպեղ, թթու վարունգ, սունկ և մաղադանոս և կետչուպ:
Մնացած պանիրը լցնել այդ ամենի վրա:
Լավաշը փաթաթել ռուլետի նման և վրան դնել շերտով խոզապուխտը:
Այն դնել ֆոլգայի կամ պերգամինի թղթի մեջ և դնել ջեռոցը 15 -20 րոպե:
loading...